ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Օյունջյան» կրթահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող այս կրթօջախը սկզբից եւեթ կոչված է ապահովելու գյումրեցի փոքրիկ արվեստասերների գեղագիտական պատշաճ դաստիարակությունը, ուղղություն տալու նրանց գեղարվեստական հետաքրքրություններին եւ, ամենակարեւորը, սեր առաջացնելու առ նորին մեծություն Արվեստն ու նրա տարբեր տեսակները: Այն միաժամանակ հիմնվել է ստանձնելու իր բաժին պատասխանատվությունը «արվեստների ու արհեստների մայրաքաղաք» Գյումրու գեղարվեստական ավանդույթների պահպանման ու զարգացման հույժ կարեւոր գործում:

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԲԱԺԻՆ

գեղանկար,
քանդակ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Դաշնամուր,լարային,
փողային,ազգային նվագարաններ,
վոկալ

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԲԱԺԻՆ

դասական

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԴԱՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` «ԴԱՍԱԿԱՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 2019թ. մայիսի 15-ին տեղի ունեցավ դասական հայտագրով մի աննախադեպ համերգ, որին «Վարդուհի» արվեստի դպրոցի սաներն աներևակայելիորեն բարձր մակարդակ ցուցաբերեցին: Եվ սա այն դեպքում, երբ հիշյալ գեղարվեստական կրթօջախը նոր-նոր է բոլորում իր գործունեության 4 տարին:

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ