ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

<<ՎԱՐԴՈՒՀԻ>> ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մի քանի օրից կավարտվի 2019-ը, որը ենթադրում է տարվա ընթացքում ձեռք բերված ստեղծագործական հաջողությունների ամփոփում: Դրանց մեջ զգալի կշիռ են կազմում մեր դպրոցի բալետային խմբի ձեռքբերումները քաղաքային ու հանրապետական տարաբնույթ միջոցառումներում:

Այսպես. վերջերս Էջմիածնում կայացած <<Արվեստի կամուրջներ>> հանրապետական համերգ-փառատոնում, որին մասնակցում էին մանկապատանեկան խմբեր Արցախից և ՀՀ տարբեր մարզերից, մեր փոքրիկ ՛՛կարապները՛՛ գրանցեցին տպավորիչ արդյունք: Հարցը միայն այն չէր, որ մեր երեխաները միակ բալետային խումբն էին ներկայացնում, այլև այն, որ նրանք ցուցադրեցին հասուն պար ու վստահ ելույթ: Բոլոր 3 համարները մոգական ազդեցություն գործեցին հանդիսատեսի վրա: Արդյունքում <<Վարդուհի>> արվեստի դպրոցի դասական պարի II և V դասարանների բոլոր աշակերտները ստացան Դիպլոմներ: Դեկտեմբերի 15-ին էլ Գյումրու Տեքստիլագործների մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ <<Գյումրու վարպետներ>> պարային փառատոնը, որին դարձյալ հանդես եկավ մեր դպրոցի բալետային խումբը: Դասատուներ Աիդա Սուվարյանը և Լիլիթ Ավետիսյանը իրենց մասնակցությունը նվիրեցին Գյումրվա վարպետներից մեկին՝ իրենց պարի ուսուցչուհի Գալյա Մատնիշյանին: Նշյալ 2 փառատոներին ստացված Դիպլոմներն ու Պատվոգրերը օրերս հանդիսավորապես հանձնվեցին պարային բաժնի սաներին: