ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԴԱՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` «ԴԱՍԱԿԱՆ»` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԴԱՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` <<ԴԱՍԱԿԱՆ>>; ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ<<Դասական>>; բառի եռակի օգտագործումն ամենևին էլ պատահական չէ: Բանն այն է, որԳյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 2019թ. մայիսի 15-ին տեղի ունեցավ դասական հայտագրով մի աննախադեպ համերգ, որին <<Վարդուհի>> արվեստի դպրոցի սաներն աներևակայելիորեն բարձր մակարդակ ցուցաբերեցին: Եվ սա այն դեպքում, երբ հիշյալ գեղարվեստական կրթօջախը նոր-նոր է բոլորում իր գործունեության 4 տարին:

Միգուցե մեր աշակերտներին ու մանկավարժներին ոգևորել էր այն հանգամանքը, որ համերգը նվիրվում է ազգային բարերար Հովհաննես Օյունջյանի հիշատակին և հարկ էր դրսևորել առավել պատասխանատվություն: Ինչևէ: Իրողությունն այն է, որ 2,5 ժամ տևած համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, և յուրաքանչյուր համար ուղեկցվում էր բուռն ծափահարություններով:Սույն միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Պոլսից,Երևանից, Տավուշի ու Լոռու մարզերից եկած բազմաթիվ հրավիրյալներ և, իհարկե, աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Իր բացման խոսքում, անդրադառնալով Հովհաննես Օյունջյանի բարեսիրական գործունեությանը,<<Օյունջյան>> բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը մասնավորապես նշեց <<Հայրենանվեր իր առաքելությամբ մեծանուն բարերարը փոխեց գյումրեցի հարյուրավոր պատանիների կյանքը, կերտեց ճակատագրեր և տասնյակ աշխատատեղեր ստեղծեց որակյալ մասնագետների համար: Դեռ 2 տասնամյակ առաջ դոկտոր Օյունջյանը կատարեց իր քայլը` ներդրում անելով Գյումրիում ու հենց կրթության ոլորտում: Այսօր, երբ շատերն են տարուբերվում հանրապետության երկրորդ քաղաքում ներդրումներ անել-չանելու շուրջ, նա փաստորեն դարձավ գործնական հայրենասիրության վառ օրինակ>>:Ապա և ավելացրեց. <<Չնայած բժիշկների զգուշացումներին ու հորդորներին` չթողնել ու չհեռանալ ՆյուՅորքից` Հովհաննես Օյունջյանն անցած տարի շտապել էր գալ հարազատ դարձած Գյումրի` հոգինավանդելու հայոց երկնակամարի ներքո: Այո նշանավոր հայորդին ծնվեց Հայրենիքից հեռու, ապրեցՀյարենիքով և… անմահացավ Հայրենիքում>>:Մասնագետներն ու լրատվամիջոցները հատկապես ընդգծեցին համերգային հայտագրի առանցքըկազմող դասական պարի` Գյումրի վերադառնալու փաստը: Իրոք, տասնամյակներ անց բալետը դարձյալթևածում էր Գյումրիում` խայտանքով լցնելով ներկաների սրտերը: Դժվար էր հավատալ, որ ընդամենը 4 տարիների ընթացքում մեր աշակերտները կարողացել էին տիրապետել արվեստի այդ բարդ տեսակի բոլորնրբություններին:Այստեղ անհնար է մեկ առ մեկ թվարկել համերգային բոլոր համարները` դաշնամուր, ֆլեյտա,շեփոր, ջութակ, կիթառ, դհոլ, քանոն, ժամանակակից պար, երգչախումբ և այլն, ինչպես նաև թվել բոլորմասնակիցների անունները: Առավել ևս առանձնացնել մեկին կամ երկուսին: Բոլորն էին փայլում բեմի վրա` հավաստելով, որ <<Վարդուհի>>արվեստի դպրոցն արդեն կայացել է և պատրաստ է գրոհել նաև միջազգային բեմերը: Միաժամանակ ապահովված է Գյումրու դասական ապագան:Իր գնահատանքի խոսքում նույն կերպ արտահայտվեց ինքը` Հասմիկ Պապյանը` շնորհակալությունհայտնելով ազգային բարերարին, <<Օյունջյան>> բարեգործական հիմնադրամին և համերգի բոլորմասնակից սաներին ու նրանց մանկավարժներին:Ինչպես ասում են մնացյալը` լուսանկարներում: