Հաղթանակների ամիս է Մայիսը

Հաղթանակների ամիս է Մայիսը։ Պատահական չէր ուրեմն, որ հենց անցյալ տարվա մայիսի 15-ին Գյումրու Վ․ Աճեմյանի անվան թատրոնում տեղի ունեցավ <<Վարդուհի>> արվեստի դպրոցի անմոռանալի համերգը։

Այն հավասարապես բոլորի՝ ուսուցիչների, աշակերտների և ծնողների միացյալ ջանքերի հաղթանակն էր, Արվեստի ու Գեղեցիկի հաղթանակը․․․Ու քանի որ այս տարի լրանում է մեր դպրոցի հիմնադիր, Պոլսահայ ազգային բարերար Հովհաննես Օյունջյանի 100-ամյակը, որոշեցինք նրա մեկդարյա հոբելյանին ընդառաջ պարբերաբար ու շարունակաբար մեր կայքէջում թողարկել դրվագներ վերոհիշյալ համերգից, ինչպես նաև հատվածներ հեռավար ուսուցման օրերին մեր աշակերտների կատարած աշխատանքից։Թողարկումների այս շարքը (վոկալ, գործիքային և պարային) սկսում ենք քնարական մի ելույթից, որ ներկայացնում են <<Վարդուհի>> արվեստի դպրոցի սաներ Լիլիթ Հովհաննիսյանը և Ալլա Հարոյանը (դասատու՝ Լիլիթ Չարչօղլյան)։ Նվագակցում է Նարինե Մելքոնյանը։ՍՏԵՓԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ “ՔՆԱՐԱԿԱՆ”