«ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ

«ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ«ՎԱՐԴՈՒՀԻ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՀայաստանի երաժշտական շրջանակներում հազիվ թե գտնվի մեկը, ով չճանաչի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մշակույթի գործիչներ» ընկերակցության նախագահ Սիլվա Մեքինյանին։ Նա երկար տարիներ եղել է Երևանի Պարարվեստի պետական ուսումնարանի և Ազգային օպերայի ու բալետի թատրոնի տնօրենը, ՀՀ մշակույթի փոխնախարարը և այլն։

Սակայն առավելապես նա հայտնի է որպես «Նոր անուններ» ծրագրի ղեկավար։ Նշյալ ծրագիրը 3 տասնամյակ շարունակ Հայաստանի հարյուրավոր տաղանդավոր պատանի երաժիշտ կատարողներ է բացահայտել՝ նրանց ներկայացնելով աշխարհի նշանավոր բեմահարթակներում։Օրերս տիկին Մեքինյանը, լսած լինելով «Վարդուհի» արվեստի դպրոցի գրանցած ստեղծագործական հաջողությունների մասին, ինքնակամ նախաձեռնել էր այցելել մեր կրթօջախ։ Նրա առջև ելույթ ունեցան երաժշտական բաժնի շնորհալի աշակերտները և դպրոցական երգչախումբը։ Համերգից հետո կայացած աշխատանքային քննարկման ժամանակ մեծարգո հյուրը, ընդգծելով հանդերձ մեր սաների պատշաճ պրոֆեսիոնալ երաժշտական մակարդակը, պարապող դասատուների ուշադրությունը հրավիրեց մի շարք խնդիրների վրա։ Նա առանձնացրեց պատանի դաշնակահար, Ալեքսանդր Ժամակոչյանի կատարումը (դասատու՝ Սուրեն Ժամակոչյան)՝ նրան գրանցելով «Նոր անուններ» ծրագրում։ Տիկին Մեքինյանը միաժամանակ առաջարկեց հաջորդ տարի Երևանում կազմակերպել «Վարդուհի» արվեստի դպրոցի սաների մեծ համերգ, որով գեղարվեստական այս կրթօջախն ավելի ճանաչելի կդառնա մայրաքաղաքի հանդիսատեսին։ Վերջում էլ նշանավոր մշակութային գործիչը ծանոթացավ մեր դպրոցի կերպարվեստի բաժնի պարման-պարմանուհիների նկարչական ու քանդակագործական ստեղծագործություններին՝ խորապես տպավորվելով դրանց արտահայտչականությամբ։