ՍԱՆԵՐԻ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ

<<ՎԱՐԴՈՒՀԻ>> ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար» շրջանակում դեկտեմբերի 7-ի նախօրյակին նախագահական նստավայրում տեղի ունեցավ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ:

Վերջինիս շնորհալի մասնակիցների թվում էին նաև «Վարդուհի» արվեստի դպրոցի սաներ Դավիթ Խաչատրյանը (դասատու՝ Կարինե Խալաթյան) և Անդժելիկա Զաքարյանը (դասատու՝ Վարդուհի Վարդանյան): ՀՀ նախագահը համերգի ավարտին անձամբ մեկ առ մեկ ողջունեց գյումրեցի պատանի երաժիշտներին՝ նրանց մաղթելով հետագա ստեղծագործական հաջողություններ: Միաժամանակ ավելացրեց. <<Այս համերգը վկայեց, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը>>: Շնորհավորում ենք մեր տաղանդավոր երեխաներին ու նրանց ուսուցիչներին: