Ցիկլային համերգաշար

《Վարդուհի》 արվեստի դպրոցում ավարտվեցին երաժշտական բաժնի ցիկլային համերգաշարը։ Յուրաքանչյուր բաժին ներկայացավ գեղեցիկ կատարումների ընտրանիով։ Դպրոցի կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ անխտիր բոլոր աշակերտները վայելում են բեմ բարձրանալու հաճույքը և ջերմ ծափերի միջոցով ստանում իրենց աշխատանքի գնահատականը։

Սրտանց շնորհավորում ենք մեր ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին պրոֆեսիոնալ կատարումների առիթով։