Հյուրեր արտերկրից

Օրերը տաքանալուն պես հաճախակի են դառնում այցերը ՛՛Վարդուհի՛՛արվեստի դպրոց: Արտերկրից ժամանած հյուրերը հիմնականում բարերար բժշկի՝Հովհաննես Օյունջյանի ընկերներն են, ովքեր լսած լինելով նրա բարեգործականառաքելության մասին՝ ուզում են սեփական աչոք տեսնել դրա կոնկրետարդյունքները:Այս անգամ հաջորդաբար դպրոց էին այցելել տեր եւ տիկին Փափազյանները,տեր եւ տիկին Մինասյանները, տեր եւ տիկին Արսլանյանները եւ մայր ու դուստրԲեատրիս Դեմիրճյանն ու Ալին Գրիֆֆինը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԿՆԴՐՈՂ ՀԱՐՑԱՍԵՐ ՊԱՏԱՆԻՆ

«Վարդուհի» արվեստի դպրոցում բոլորը գիտեն դաշնամուրային բաժնի 3-րդ դասարանցի Հարություն Ասատրյանին: Փոքրամարմին եւ սեւաչ 9-ամյա այս պատանին արդեն հասցրել է մրցանակային առաջին տեղեր զբաղեցնել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում, ՛՛Art music’’ հանրապետական եւ «Հրաշքների մոլորակ» քաղաքային մրցույթներում: Նա մեր դպրոցի ամենախոստումնալից աշակերտներց է, որ լուրջ հիմքեր է տալիս հետագայում նրան տեսնելու մեծ բեմերում:

Կարդալ ավելին

«Վարդուհի» բալետային խմբի հաջող առաջնաելույթը Երեւանում

Մի քանի տասնամյակների դադարից հետո դասական պարը կրկին մուտք գործեց Գյումրի՝ շնորհիվ ազգային բարերար եւ բալետի մեծ սիրահար Հովհաննես Օյունջյանի: Երկար փայփայած իր այդ տեսլականը նա իրագործեց՝ հիմնելով «Վարդուհի» արվեստի դպրոցը, որն ունի նաեւ դասական պարի բաժին: Վերջինիս այբուբենը գյումրեցի փոքրիկներին է փոխանցում արհեստավարժներից բաղկացած մանկավարժական խումբը՝ պարային բաժնի գեղարվեստական ղեկավար Աիդա Սուվարյանը, պարուսույց Լիլիթ Ավետիսյանը եւ կոնցերտմայստեր Ռուզան Ղուկասյանը:

Կարդալ ավելին

Վալմարի ստեղծագործությունների նոր ալբոմի շնորհանդեսը Գյումրիում

Օրերս Գյումրու «Օյունջյան» հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցի լեփ-լեցուն դահլիճում կայացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) ստեղծագործությունների նորատիպ ալբոմի շնորհանդեսը, որ կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Շիրակ» հայրենակցական միությունը:

Կարդալ ավելին

Փոքրուց տարբերվում էր հասակակիցներից

Իր 8-ամյա թոռան՝ Դավիթի մասին պատմությունն այսպես սկսեց մորական տատը՝ Ծովինար Մինասյանը: Նշելով, որ Դավիթը ծնվել է Գյումրիում դեկտեմբերի 7-ին, այդ փաստի մեջ նա ինչ-որ խորհրդանշական իմաստ է տեսնում՝ տալով հետեւյալ մեկնաբանությունը. «Այդ օրը ծնվածներն, իրոք, տարբերվում են մյուսներից»: Այդ տարբերությունը նկատվել է վաղուցվանից, երբ փոքրիկ Դավիթն իր շուրջ է հավաքել իրենից մեծերին ու փոքրերին՝ կազմակերպելով տարաբնույթ խաղեր եւ նախաձեռնելով տարատեսակ միջոցառումներ: «Չարաճճի ու աշխույժ երեխա էր,- շարունակում է տիկին Ծովինարը,- Ու չնայած դրան՝ խանութ մտնելիս ոչ թե քաղցրավենիք էր փնտրում, այլ գրիչ ու նոթատետր»: 

Կարդալ ավելին

Հրաժեշտ՝ համերգով

Սեպտեմբերի 26-ը «Վարդուհի» արվեստի դպրոցի հովանավոր Հովհաննես Օյունջյանի հայաստանյան կեցության վերջին օրն էր: Ուստի արդեն հաստատված ավանդույթի համաձայն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հաճելի անակնկալ էին պատրաստել: Այդ օրը տեղի ունեցավ 3-րդ դասարանի աշակերտ Դավիթ Խաչատրյանի մենահամերգը: Վերջինս, իրոք, անակնկալ էր Դավիթի ծնողների, ընկերների, ուսուցիչների եւ, իհարկե, դոկտոր Օյունջյանի համար: Անակնկալ չէր միայն նրա դասատուի՝ Կարինե Խալաթյանի համար, ով հավատացել էր իր շնորհալի սանի ուժերին եւ նախապատրաստել նրա այդ օրը: Մենահամերգի սկզբում «Վարդուհի» արվեստի դպրոցի ուսումնական գործընթացի կազմակերպիչ Նվարդ Եղոյանը հակիրճ ներկայացրեց օրվա «հերոսին», ապա ձայնը տվեց Կարինե Խալաթյանին:

Կարդալ ավելին

Մեկ աշխատանքի ցուցադրություն

Նման ձեւաչափով սեպտեմբերի 8-ին «Վարդուհի» արվեստի դպրոցի ճեմասրահում ներկայացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ, «Վարդուհի» արվեստի դպրոցի գեղանկարի դասատու Սամվել Լաճիկյանի նոր աշխատանքը, որում պատկերված էր ազգային բարերար, Գյումրու պատվավոր քաղաքացի Հովհաննես Օյունջյանը: Վերջինիս հովանավորությամբ մի քանի օրից իր ավարտին կհասնի «Աղավնի» արհեստի կենտրոնի նորակառույց շենքը, որի շինարարությունն իրականացրել է «Կանակա» ԲԲԸ-ն:

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 1-ը «Վարդուհի» արվեստի դպրոցում

Նոր ուսումնական տարվա առաջին օրը լեփ-լեցուն էր «Վարդուհի» արվեստի դպրոցի համերգային դահլիճը: Հավաքվածների մեջ էին թե՛ դպրոցի ուսուցիչները, թե՛ սաները եւ թե՛ նրանց ծնողները:

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին ողջունեց եւ ջերմորեն շնորհավորեց «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը: Նա մասնավորապես նշեց, որ արվեստի այս օջախը անցյալ ուսումնական տարում գրանցել է տպավորիչ ստեղծագործական հաջողություններ, որոնք վստահաբար շարունակական են լինելու նաեւ այս տարի:

Կարդալ ավելին

Պարի բաց առաջնություն Գյումրիում

Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհուրդը (նախագահ՝ Մարիաննա Մամյան) Հայաստանի հերթական բաց առաջնությունը կազմակերպել էր Գյումրիում: Այն տեղի ունեցավ 2017թ. հունիսի 10-ին «Օազիս» ռեստորանային համալիրում: Ընդհանուր առմամբ, առաջնությանը մասնակցում էին շուրջ 450 պարման-պարմանուհիներ եւ մոտ 10 պարային ակումբներ ՀՀ տարբեր մարզերից, մայրաքաղաք Երեւանից, Լեռնային Ղարաբաղից եւ հարեւան Վրաստանից: Ժյուրին բաղկացած էր 7 արհեստավարժ մասնագետներից:

Կարդալ ավելին

«Վերածնունդ» փառատոնի 10 դափնեկիր ու դիպլոմակիր՝ «Վարդուհի» արվեստի դպրոցից

Այս տարի արդեն 9-րդ անգամ Գյումրիում անցկացվեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Սկիզբ առնելով 2007-ին՝ այն իր առջեւ նպատակ է դրել խթանել դասական ու ազգային երաժշտության հանրահռչակումը, բարեկամական կապեր հաստատել հայ ու օտարազգի արվեստագետների միջեւ, ինչպես նաեւ պատշաճ ձեւով ներկայացնել մեր երկիրն ու, «արվեստների մայրաքաղաք» Գյումրին:

Կարդալ ավելին