Զրույց-հանդիպում երաժշտական թատրոնի թեմայով
Ս. թ. ապրիլի 19-ին «Վարդուհի» արվեստի դպրոց այցելեց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայտնի երաժշտագետ Արմեն Բուդաղյանը: Վերջինիս ներկայացնելով՝ դպրոցի ուսմասվար Նվարդ Եղոյանը ընդգծեց վաստակաշատ դասախոսի դերն ու հետեւողական աշխատանքը հատկապես մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում:Պրն. Բուդաղյանը նախ ծանոթացավ նորաբաց դպրոցի ուսումնական հնարավորություններին, քանի որ առաջին անգամ էր լինում այստեղ: Նա ուշադրությամբ դիտեց երկու հարկերում գործող գեղանկարչական ցուցահանդեսը, ապա դպրոցի համերգասրահում բոլոր բաժինների սաների ու ուսուցիչների առջեւ հանդես եկավ զրույց-դասախոսությամբ՝ նվիրված երաժշտական թատրոնին: Նա հակիրճ ներկայացրեց 2 արվեստների՝ երաժշտություն եւ թատրոն, համադրությամբ կազմված այդ գեղարվեստական երեւույթը, խոսեց դրա գեղարվեստական առանձնահատկությունների մասին, ապա խոսքը մասնավորեցրեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի վրա: Հետաքրքիրն այն էր, որ բալետի լիբրետոն երեխաներին հասու դարձնելու նպատակով հարգարժան պրոֆեսորն օգտագործեց թատերական ատրիբուտիկայի տարրեր (ձեռնոցներ, սուսեր, թիկնոց եւ այլն) եւ այդ կերպ երաժշտությունը դարձրեց առավել հասկանալի ու «տեսանելի»:
Կարդալ ավելին