ԵՂՈՅԱՆ ՆՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ Ուսումնական գործընթացի կազմակերպիչ, Սոլֆեջիոյի դասատու
Երաժշտագետ, տեսաբան: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովի համակարգող, «Արվեստ և ժամանակ․ հայացք Գյումրիից» ամսագրի խմբագիր։ Գիտամեթոդական զեկույցներով հանդես է եկել հանրապետական եւ միջազգային գիտաժողովներում։ Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկի («Սոլֆեջիոյի դասագիրք») եւ գիտական հոդվածների։
ԼԱՃԻԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԵՐՎԱՆԴԻ Գեղարվեստի բաժնի ղեկավար, Նկարչության դասատու
Գեղանկարիչ։ ՀՀ Վաստակավոր նկարիչ։ ՀՀ Նկարիչների միության անդամ։ Միջազգային եւ հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից եւ մրցույթների դափնեկիր։ Հեղինակ է տասնյակ գրքային նկարազարդումների եւ իր հայրենի քաղաքում 3 որմնանկարների։ Ստեղծագործությունները ցուցադրվում են տարբեր երկրների պատկերասրահներում եւ մասնավոր հավաքածուներում։
ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՌԱՖԻԿԻ Երաժշտական բաժնի ղեկավար, Սոլֆեջիոյի դասատու,Երգչախմբի խմբավար
Երաժշտագետ, տեսաբան, խմբավար։ «Գոհար» երգչախմբի խմբավար։ Գյումրու Խ․ Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցի խմբավար։ Երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնի դափնեկիր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան մի շարք երկրներում: Հեղինակ է երաժշտագիտական հոդվածների։
Սուվարյան Աիդա Պարարվեստի բաժնի ղեկավար, Դասական պարի դասատու
Պարուսույց։ Երևանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դասախոս։
ԼԱՃԻԿՅԱՆ ԼԵՎՈՆ ԵՐՎԱՆԴԻ Հանրային կապերի պատասխանատու, Արվեստի պատմության դասատու
Գեղագետ, արվեստաբան, լրագրող։ Երեւանի պետական համալսարանի դասախոս։ ՀՀ Նկարիչների եւ Լրագրողների միությունների անդամ։ ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր։ Շուրջ 15 անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում։ Հեղինակ է հայերեն ու անգլերեն 8 գրքերի, ինչպես նաեւ մեկ տասնյակից ավելի կինոսցենարների։ Գիտական հոդվածները լույս են տեսել հայագիտական տարբեր հանդեսներում ու հանրագիտարաններում։
Աբրահամ Իսրաելյան գեղանկարի դասատու
ՊԱՊՈՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԱՐՏՈՒՇԻ Նկարիչ, քաՔանդակի դասատու
Նկարիչ, քանդակագործ։ Մասնակցել է քաղաքային եւ հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսների։ Նրա հեղինակած աշխատանքները կանգնեցված են Գյումրիում։ Մասնավորապես նրա ձեռքին է պատկանում դպրոցում տեղադրված Վարդուհու կիսանդրին։ Աշխատանքային մկրտությունը ստացել է «Վարդուհի» արվեստի դպրոցում։
Խաչատուր Կոշտոյան գեղանկարի դասատու
Ավագյան Գուրգեն Դհոլի դասատու
Դհոլահար։ Գյումրու ժողովրդական նվագարանների պետական նվագախմբի եւ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի անդամ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան մի շարք երկրներում:
Ասատրյան Մարինե Քանոնի դասատու
Քանոնահարուհի։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի եւ Արմավիրի պետական քոլեջի դասախոս, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի մեթոդիստ։ Եղել է հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր։ Նրա սաները նույնպես հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիրներ են։
ԺԱՄԱԿՈՉՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱԼԵՔՍԱՆԻ Դաշնամուրի դասատու,Կոնցերտմայստեր
Դաշնակահար, կոնցերտմայստեր: Հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, Լատվիայում, Սիրիայում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Թուրքիայում, Իրանում, Լեհաստանում, Ռուսաստանում, դասավանդել է Թեհրանի Մուաֆի կոնսերվատորիայում։ Որպես կոնցերտմայստեր մշտապես ելույթ է ունենում ճանաչված մենակատարների հետ։ Նրա սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են։
Խալաթյան Կարինե Դաշնամուրի դասատու
Դաշնակահար, կոնցերտմայստեր: Գյումրու Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դասատու։ Մանկավարժական գործունեություն է ծավալել մոտ հինգ տասնամյակ։ 2014թ․ արժանացել է Գյումրու «Լավագույն ուսուցիչ» կոչմանը։ Նրա սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են։
Մարգարյան Սիրանուշ Դաշնամուրի դասատու
Դաշնակահար, կոնցերտմայստեր։ Մանկավարժական երկարամյա վաստակ ունեցող երաժիշտ է։ Որպես կոնցերտմայստեր բազմիցս հանդես է եկել Հայաստանում եւ արտերկրում։
Չարչօղլյան Լիլիթ Վոկալի դասատու
Երգչուհի։ «Գոհար» երգչախմբի անդամ։ Երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի եռակի եւ հանրապետական տարբեր մրցույթների դափնեկիր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան մի շարք երկրներում: Աշխատանքային մկրտությունը ստացել է «Վարդուհի» արվեստի դպրոցում։
Սիմոնյան Մելանյա Ֆլեյտայի դասատու
Ֆլեյտահար, դաշնակահար։ Գյումրու Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դասատու։ Բազմավաստակ մանկավարժ, որի սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են։ Իր մանկավարժական գործունեության համար արժանացել է Պատվոգրերի եւ Շնորհակալագրերի։
Սողոմոնյան Երանուհի Ջութակի դասատու
Ջութակահար։ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ «Գոհար» համույթի անդամ։ Նրա սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են։
Վարդանյան Վարդուհի Դաշնամուրի դասատու
Դաշնակահար։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս եւ Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցի դասատու։ Նրա սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են։ Գիտամեթոդական զեկույցներով հանդես է եկել հանրապետական եւ միջազգային գիտաժողովներում։ Գիտամեթոդական հոդվածների հեղինակ է։
Տաշչյան Արամ Շեփորի դասատու
Շեփորահար։ Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջի դասախոս եւ Խ․ Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցի դասատու։ Բազմավաստակ մանկավարժ, որի սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են։ Իր մանկավարժական գործունեության համար արժանացել է Պատվոգրերի եւ Շնորհակալագրերի։
Շաբոյան Արման կլարնետի, սաքսոֆոնի դասատու
Ղուկասյան Ռուզան Կոնցերտմայստեր
Դաշնակահար, կոնցերտմայստեր։ Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Գյումրու մասնճյուղի եւ Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջի կոնցերտմայստեր։ Նրա սաներից շատերը հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիրներ են։
Աննա Սարգսյան Կոնցերտմայստեր
Շողիկ Եղոյան երաժշտագետ, տեսաբան
Սերոբյան Լիլիթ Դասական պարերի պարուսույց
Պարուսույց։ Երեւանի Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի պարուսույց։ Իր ղեկավարությամբ պարային խմբերը հյուրախաղերով հանդես են եկել ՀՀ տարբեր քաղաքներում եւ ԱՄՆ-ում կայացած փառատոներում։